Երաժշտական երկխոսություն. Կկայանա դուդուկահար Դաբաղյանի և շրթհարմոնահար Բիրքենի համերգը26 սեպտեմբերի 2016 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում համատեղ համերգով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Գևորգ Դաբաղյանը դուդուկի միջոցով ներկայացնում է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը՝ Հայաստանում և արտերկրում: Նա մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Նրա կատարումները հնչել են Ատոմ Էգոյանի «Արարատ», իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և այլ կինոնկարներում: Գևորգ Դաբաղյանը 1988-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2004-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման: Սորեն Բիրքեն 2006-ին դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում: Շրթհարմոն սկսել է նվագել ինքնուրույն: Այնուհետև, հանդես է եկել որպես ռոք երաժիշտ: Ս. Բիրքեն ևս մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և համերգների՝ Հայաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լեհաստանում: 2007-ից մինչ օրս Բեռլինի երաժշտական հանձնաժողովի խորհրդի անդամ է: Երաժիշտը նաև 2016-ին ստեղծված CIB–Creativ Industries Berlin ընկերության համահիմնադիրն է: Սեպտեմբերի 22-24-ը Սորեն Բիրքեն մասնակցում էր «Դուդուկի և հայկական ժողովրդական նվագարանների հայաստանյան փառատոնին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |