Ամենաքիչ բյուջեով «Էրեբունի-Երևանը». Միջոցառումների վրա 65 մլն դրամ է ծախսվելու26 սեպտեմբերի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի- Երեւան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: «2016թ էրեբունի-Երեւան տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 եւ 130 մլն դրամ: Համենայն դեպս՝ վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երեւանն այս տարի է»,- ասուլիսում հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, գրում է Ա1+-ը: Տոնակատարությունն էլ կունենա սոցիալական ուղղվածություն՝ միջոցները կուղղվեն հաշմանդամություն ունեցող, վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ:Միջոցառումների անցկացման հետ կապված՝ քաղաքապետն աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրել է մասնավորապես այն հանգամանքի վրա, որ դրանք 2016-ին պետք է կազմակերպվեն ավելի համեստ ձևաչափով: Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, նաև ծրագրում ճեն ներառվել ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը: Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքի, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |