Լե Պենը խոստացել է Ղրիմը ՌԴ մաս ճանաչել, եթե Ֆրանսիայի նախագահ դառնա26 սեպտեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ եթե հաղթի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում, Ղրիմը կճանաչի ռուսական տարածք: 2016-ի փետրվարին Մարին Լե Պենը հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2017-ի նախագահական ընտրություններին, որի առաջին տուրը կայանալու է ապրիլի 23-ին: «Հաշվի առնելով պատմական իրողությունները, ինչպես նաև ընտրությունը, որ հստակ կատարվել է միավորման մասին հանրաքվեի ժամանակ, ես նախագահ ընտրվելու դեպքում Ղրիմը կճանաչեմ ՌԴ տարածք»,-ասել է Լե Պենը: «Եվրոպական պատժամիջոցները, շրջափակումը կամ նույնիսկ «Միստրալները» ՌԴ-ին չտրամադրելը` այս ամենը ոչ միայն հակասում է Ֆրանսիայի շահերին, այլ նաև խախտում է մեր բազմադարյա ավանդույթը, որի համաձայն տերությունը երբեք ուրիշների ցուցումով չի շարժվել»,-ասել է Լե Պենը` հավելելով, որ ՌԴ և Ֆրանսիայի հարաբերությունները կարևոր են բազմաբևեռ աշխարհում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ փորձագետների, հիմնական պայքարը կծավալվի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի և նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի միջև: Ավելի վաղ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այդ մասին նա ասել է Եվրամիության վիճակի մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի ելույթի քննարկման ժամանակ: Ընթերցեք նաև. Մարին լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |