Իշխանության գալու դեպքում Սարկոզին կառաջարկի Բրիտանիային մնալ ԵՄ կազմում նոր պայմաններով

Իշխանության գալու դեպքում Սարկոզին կառաջարկի Բրիտանիային մնալ ԵՄ կազմում նոր պայմաններով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ եթե կրկին գա իշխանության, կառաջարկի Մեծ Բրիտանիային վերադառնալ ԵՄ նոր պայմաններով, գրում է Financial Times-ը:

Փարիզում առաջատար գործարարների հետ հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ 2017-ին ընտրություններում հաղթելու դեպքում հաջորդ իսկ օրը կմեկնի Բեռլին` ԵՄ նոր համաձայնության նախագծով, ստանալու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աջակցությունը, իսկ մեկ օր անց` մայիսի 8-ին, կմեկնի Լոնդոն:

«Ես կասեմ բրիտանացիներին, որ այո` դուք դուրս եք եկել ԵՄ-ից, սակայն մենք հիմա նոր համաձայնագիր ենք քննարկում, ուստի դուք նորից քվեարկելու շանս ունեք: Սակայն այս անգամ խոսքը ոչ թե հին Եվրոպայի մասին է, այլ նոր: Ուզո՞ւմ եք մնալ: Եթե այո, ապա ավելի լավ: Որովհետև ես չեմ կարող ընդունել Եվրոպայում մեծությամբ երկրորդ տնտեսության կորուստն այն պարագայում, երբ մենք բանակցում ենք Թուրքիայի հետ ԵՄ-ին նրա անդամակցության շուրջ: Եթե ոչ` ուրեմն ոչ: Կամ մնում եք, կամ` հեռանում»,-ասել է Սարկոզին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Սարկոզիի առաջարկը կարող է մեծ դժվարությունների բախվել, քանի որ Բեռլինը չի ցանկանում վերանայել ԵՄ համակարգը, ինչպես նաև Գերմանիայում 2017-ին կայանալիք ընտրությունների պատճառով: Սակայն բուն գաղափարն ընդգծում է ԵՄ երկու խոշորագույն երկրների դիրքորոշման փոփոխականությունը Brexit-ի հարցում կարևոր ընտրությունների շեմին:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---