ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը կկայանա Երևանում28 սեպտեմբերի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նիստում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքի մասին արտակարգ իրավիճակներին», հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Օրակարգում են նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը, արտոնյալ պայմաններով ՌԴ բուհերում ՀԱՊԿ անդամ Իրավապահ, հրշեջ, վթարային և փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագրի իրագործումը և ՀՀ տարածքում ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով: ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |