ՌԴ-ն ու Գերմանիան որոշել են ռազմագերիների տվյալների փոխանակման կարգը28 սեպտեմբերի 2016 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Գերմանիան որոշել են Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի խորհրդային և գերմանական ռազմագերիների և բռնի տեղահանված քաղաքացիների տվյալների փոխանակման կարգը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխղեկավար Ալեքսանդր Կիրիլինը: «Որոշվել է սովետական և գերմանացի ռազմագերիների տվյալների փոխանակումն իրականացնել արխիվային նյութերի թվայնացման աշխատանքների շրջանակում: Նախանշվել են աշխատանքի առաջնային ուղղությունները: Գերմանական կողմն առաջարկել է 2 մասնագիտական աշխատանքային խումբ ստեղծել օպերատիվ հարցերի լուծման համար, որտեղ կընդգրկվեն երկու կողմի մասնագետները»,-ասել է Կիրիլինը Գերմանիայի Ռազմագերիների շիրիմների խնամքով զբաղվող Ժողովրդական միության նախագահ Մարկուս Մեկելի հետ հանդիպման ավարտին: Կիրիլինը հավելել է, որ ռուսական կողմը լիազորել է ՌԴ ՊՆ-ին իրականացնել նախագծի համակարգողի գործառույթները, որին կմասնակցեն նաև ՌԴ ԱԳՆ-ն, «Ռոսարխիվը», «Ռազմական նյութեր» ասոցիացիան, «Էլեկտրոնային արխիվն» ու այլ կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |