ԼՂՀ-ն ծրագրում է 2018-ին առաջ անցնել ՀՀ-ից 1 շնչին հասնող ՀՆԱ-ով28 սեպտեմբերի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին հրապարակվել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», որի համաձայն 2017թ-ին ՀՆԱ-ն կկազմի 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%): Սա այն դեպքում, որ ԼՂՀ մշտական բնակչության թիվը, վերջին մարդահամարի տվյալներով, կազմում է մոտ 151.000 մարդ: Եթե կանխատեսումներն իրականանան, 2018-ին ԼՂՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կկազմի մոտ 1.854 մլն դրամ՝ 2016-ի 1.559 մլն դրամի դիմաց, ավելանալով շուրջ 295 հազար դրամով: Միևնույն ժամանակ ՀՀ-ի 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է 2016-ին ՀՆԱ-ի 2%, 2017-ին՝ 3.5%, 2018-ին՝ 4%: 2015-ի տարեվերջին ՀՀ ՀՆԱ ցուցանիշը կազմել է մոտավորապես 5.033 տրիլիոն դրամ, ՀՀ մշտական բնակչությունը 2016-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 2.998.600 մարդ, 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 1.683 մլն դրամ: Փաստաթղթում նշված կանխատեսումների իրականացման դեպքում, 2018-ին ՀՀ ՀՆԱ-ն կկազմի մոտավորապես 5.525 տրիլիոն դրամ. այսինքն, եթե բնակչության թիվը կտրուկ չփոփոխվի, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կկազմի 1.842 մլն դրամ, ավելանալով մոտ 159 հազար դրամով: Ստացվում է, որ ԼՂՀ-ն պլանավորում է 2018-ին 1 շնչին հասնող ՀՆԱ-ով մոտ 12.000 դրամով առաջ անցել Հայաստանից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |