«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոն» նախագիծը մեկնարկում է30 սեպտեմբերի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Կոկա-Կոլա Ընկերությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ասուլիսով ազդարարեցին «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոն» նախագծի մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում ակտիվ ապրելակերպի և վազքի մշակույթի զարգացմանը: «Ուրախ եմ նշել, որ Երևանի կիսամարաթոնը դարձել է կարևոր իրադարձություն. մեր մրցավազքն ընդգրկվել է միջազգային մարաթոնների օրացույցում և տարածաշրջանի ամենամեծ և հայտնի միջոցառումներից է: Նախորդ տարի կիսամարաթոնին 37 երկրից մոտ 1500 վազորդ է մասնակցել: Այս տարի է՛լ ավելի ակտիվ մասնակցություն ենք ակնկալում: Մեզ համար հատկապես կարևոր է տարածել միջոցառումն ամբողջ աշխարհի հայ համայնքի շրջանում, քանի որ մեր հիմնական նպատակներից է Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին սփյուռքի ներգրավվածության խթանումը՝ տարբեր նախաձեռնությունների ու ծրագրերի մշակման ու ներդրման միջոցով»,- ասել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնն» ունի երկու բաղադրիչ. վազքի զարգացման ծրագիր՝ վազորդների համար օգոստոսից մինչև նոյեմբեր կազմակերպվող բաց դասընթացների շարք, և «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոն» մրցավազքը, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց հենց այս նախագծին աջակցելու հիմնական շարժառիթները. «Կոկա-Կոլա Ընկերությունը» մշտապես ուշադրության կենտրոնում է պահում իր սպառողների և այն համայնքների բարեկեցությունը որտեղ գործունեություն ենք ծավալում: Համայնքային բարեկեցությունը, մասնավորապես՝ ակտիվ և առողջ ապրելակերպը, մեր գլոբալ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքային ուղղություններից է: Մենք ոչ միայն ակտիվորեն աջակցում ենք միջազգային սպորտային միջոցառումների, ինչպիսիք են ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգան, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Օլիմպիական խաղերը, այլև ձգտում ենք խրախուսել տեղական սպորտային նախաձեռնությունները: Շատ ուրախ ենք, որ աջակցում ենք այս նախաձեռնությանը: Մի կողմից, այն լիովին համապատասխանում է Հայաստանում ակտիվ ապրելակերպը խթանելու մեր նպատակին, մյուս կողմից՝ «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնը» տոնակատարություն է, որը միավորում է բոլորիս և լավ տրամադրություն պարգևում»: Կիսամարաթոնը բաց է և պրոֆեսիոնալ, և սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 6-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Վերջին տարիներին կիսամարաթոնը դարձել է կարևոր սպորտային միջոցառում՝ ներգրավելով աշխարհի տարբեր ծայրերից բազում մասնակիցների, որոնք գալիս են Հայաստան՝ վազքարշավին իրենց լավագույնս դրսևորելու համար: «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնն» ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում: Բացի այդ Կիսամարաթոնի մասնակիցները հնարավորություն ունեն աջակցել ընտրված 4 բարեգործական նախագծերին՝ գրանցման հայտերը լրացնելիս առցանց նվիրատվություն կատարելով: «Կիսամարաթոն նախագծի նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է` միաժամանակ հիմք ստեղծելով միջազգային ամենամյա մարաթոնի մեկնարկի համար: Այն այդպիսով նպաստում է մայրաքաղաքում, ինչպես նաև ամբողջ հանրապետությունում մարզական զբոսաշրջության զարգացմանը: Մեզ համար ողջունելի է, որ ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի Կիսամարաթոնի կազմակերպմանն աջակուցում են մասնավոր ընկերություններ՝ իրենց ներդրումն ունենալով այս կարևոր գործում»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը: Կիսամարաթոնը հմտորեն կազմակերպված միջոցառում է, որը հավաստագրված է միջազգային մարաթոնների ասոցիացիայի կողմից և ունի միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի: Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Ինեկոբանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը, «Փաբլիսիս Արմենիա» գործակալությունը, «ԲԱՐՐԻ» ընկերությունը և «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |