Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կկայանա հունիսի 7-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Թորոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է, որ նորընտիր հայկական խորհրդարանի անդրանիկ նիստը կկայանա հունիսի 7-ին: Այդ օրը Հայաստանի կառավարությունը կհայտարարի իր պաշտոնանկության մասին: Դրանից հետո տասը օրվա ընթացքում պետք է նշանակվի նոր վարչապետ, իսկ հետո 20 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի նոր կառավարություն:



Այս պահի դրությամբ ընտրողների ձայների 30 տոկոսը հավաքել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 17 տոկոսը` «Բարգավաճ Հայաստանը», 15 տոկոսը` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, 7 տոկոսը` «Օրինաց երկիրը» եւ 5 տոկոսը` «Ժառանգություն» կուսակցությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---