Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է «մոլեկուլյար մեքենաների» ստեղծման համար![]() 5 հոկտեմբերի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Նոբելյան կոմիտեն հրապարակել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները` Ժան Պիեռ Սավաժ, Ֆրեզեր Սթոդարթ և Բեռնար Ֆերինգ: Գիտնականները մոլեկուլյար մեխանիզմներ են ստեղծել, որոնք կարող են ուղղորդված շարժումներ կատարել ու գործել մեքենաների նման: Դրանք կարելի է կիրառել առաջին հերթին տարբեր սենսորներում, այդ թվում` բժշկության մեջ, գրում է «Կոմերսանտը»: 2016-ի դափնեկիրները կկիսեն 8 մլն շվեդական կրոն` $933,6 հազար դոլար պարգևավճարը: Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը`«տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»: Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը: Պարգևատրման արարողությունը կանցնի Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` այդ օրը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |