Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ 6 հոկտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության որոշումը նախագահի կողմից հաստատվելուց հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նոր որոշում, որի համաձայն պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին նշանակել ՀՀ Սյունիքի մարզպետ»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, որը գտնվում էր նիստերի դահլիճում և մաղթել էֆեկտիվ աշխատանք. «Շնորհավորում եմ և ցանկանում էֆեկտիվ աշխատանք: Մենք հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք տարածքային կառավարման մեջ»,- մեջբերում է Tert.am-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |