Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի Գրոզնիի «Թերեք»

Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի Գրոզնիի «Թերեք»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հնարավոր է փոխի ակումբը:

«Բեշիքթաշի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Գրոզնիի «Թերեք», Sadece Haber-ին հղումով գրում է Tert.am-ը:

Օզբիլիսը ընթացիկ մրցաշրջանում «Բեշիքթաշի» ընդամենը 1 պաշտոնական հանդիպման է մասնակցել՝ խաղալով մի քանի րոպե Թուրքիայի առաջնության մեկնարկային տուրում:

26-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարի վերջ «Բեշիկթաշից» վարձավճարով տեղափոխվել է մադրիդյան ակումբ, սակայն, բաց էր թողել մադրիդցիների անընդմեջ 3 հանդիպում:

2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»:3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի:2012-13 թվականներին հանդես է եկել «Կուբանում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---