Անկարայում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց ոստիկանության գործողության ժամանակ

Անկարայում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց ոստիկանության գործողության ժամանակ

PanARMENIAN.Net - Անկարայում ոստիկանության գործողության ժամանակ 2 մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել: Գործողության վայրում հայտնաբերվել է պայթուցիկի պատրաստման համար օգտագործվող 200 կգ նյութ: Այդ մասին հայտնել է Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան NTV-ի եթերում:

«Նրանցից մեկի անձը պարզվել է, երկրորդն ըստ նախնական տվյալների կին է եղել, կասկածներ կան, որ եղել է նաև երրորդ մասնակիցը, որի որոնումները շարունակվում են»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ահաբեկիչներն Անկարա են եկել Դիարբեքիրից և հետախուզման մեջ են եղել:

Ըստ Թոփաջանի, ենթադրվում է, որ նրանք Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ են և բռնարարք էին պատրաստում ականապատ մեքենայի կիրառմամբ:

Ըստ NTV-ի, ոստիկանությունը տեղեկություն էր ստացել նախապատրաստվող ահաբեկչության մասին, և շրջափակել էր որսորդական տնակը Հայմանի շրջանում` Անկարայից 30 կմ հեռավորության վրա: Երբ ոստիկանները պահանջել են գրոհայիններից հանձնվել, նրանք պայթեցրել են իրենց:

Ոստիկանների շրջանում տուժածներ չկան:

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---