Գյումրիում ԲՀԿ-ից և ՀՎԿ-ից մեկական մանդատ է տրվել «Բալասանյան» դաշինքին

Գյումրիում ԲՀԿ-ից և ՀՎԿ-ից մեկական մանդատ է տրվել «Բալասանյան» դաշինքին

PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու անդամների տեղերի թիվը 33 է, որի դեպքում «Բալասանյան» դաշինքի 15 մանդատն ավելին է տեղերի 40 տոկոսից: ՀՀ ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասի համաձայն` նման դեպքում տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվելու է «Բալասանյան» դաշինքին, իսկ մնացած 16 մանդատը պետք է բաշխվեն մանդատների բաշխմանը իրավունքն ստացած մյուս 3 կուսակցության ընտրական ցուցակների միջև:

«Բալասանյան» դաշինքից ընտրվել է 17 անդամ, ԲՀԿ-ից՝ 8, ՀՎԿ-ից՝ 4, ԳԱԼԱ-ից՝ 4,- 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստից հետո արդյունքների մասին հայտարարեց թիվ 34 ԸԸՀ նախագան Էդվարդ Բաղրամյանը:

Ստացվում է, որ «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ տրվեց «Բալասանյան» դաշինքին: 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը սա պարզաբանեց այսպես.

«Ընտրությանը մասնակցած «Բալասանյան» դաշինքի կուսակցությունները ստացել են կողմ ձայների 34,67 տոկոսը, «Բարգաված Հայաստան» կուսակցությունը՝ 21, 62 տոկոսը, ԳԱԼԱ կուսակցություն՝ 10,40 տոկոս, «Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 10,59 տոկոս: ԸՕ 141 հոդվածի 4-րդ և 5-րդ մասի համաձայն` ավագանու մանդատները բաշխվում է կուսակցությունների միջև:

Նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրական ցուցակին հասանելի մանդատների թվով: Արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակների կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա և առանձնացվում է ամբողջ թվերը, որոնք կուսակցությունների հասանելիք մանդատների թվերն են: Մնացած մանդատները ընտրական ցուցակների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության», մեջբերում է Asparez.am-ը:

Յուրաքանչյուր մեկական մանդատ մնացորդների մեծության հավասարության դեպքում տրվում է այն ընտրական ցուցակին, որի կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը ամենամեծն է, իսկ հավասարության դեպքում մանդատը տրվում է հավասարությամբ: Եթե 4-րդ կետի համաձայն կուսակցությունը կամ դաշինքը ստանում է 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծություն է, ապա տեղերի բացարձակ մեծությունը տրվում է այդ կուսակցությանը:

Այնուհետ, կուսակցությունների միջև բաշխված մանդատների որոշումը դրվեց հանձնաժողովականների քվեարկությանը: 34 ԸԸՀ 7 անդամներից 6 կողմ քվեարկեց, մեկը՝ ձեռնպահ: Քվեարկության արդյունքներն արձանագրվեցին, բայց չբարձաձայնվեց, ինչն էլ ԳԱԼԱ, «Բարգաված Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչները համարեցին անօրինական, պահանջեցին վերաքվեարկություն, սակայն 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը չբավավարեց նրանց պահանջը:

Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԲՀԿ կուսակցությունները որոշել են հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստում հանդես գալ միասնական և քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

Վանաձորում ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարած «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համաձայնագիր են ստորագրել՝ ըստ որի ավագանու ընդդիմադիր 18 անդամները Վանաձորի քաղաքապետի պաշտոնում կսատարեն Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---