Վախճանվել է ռեժիսոր Անջեյ Վայդան

Վախճանվել է ռեժիսոր Անջեյ Վայդան

PanARMENIAN.Net - 90 տարեկանում վախճանվել է հայտնի լեհ ռեժիսոր, «Օսկարի» մրցանակակիր Անջեյ Վայդան: Վայդան 50-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է, մոտ 30 ֆիլմի սցենարի հեղինակ: Նա մի շարք երկրների հեղինակավոր պետական պարգևների դափնեկիր է, ստացել է 42 տարբեր կինոմրցանակ:

Նրա դեբյուտային աշխատանքը կինոյում «Սերունդ» ֆիլմն էր, որը նկարահանվել է 1954-ին և սկիզբ դրել կինեմատոգրաֆի լեհական դպրոցին, հայտնում է ՌԲԿ-ն:

Վայդան նկարահանել է նաև հայտնի «Ավետյաց երկիր» ֆիլմը (1974), «Երկաթե մարդը» (1981), «Կատին» (2007), «Դևերը» (1988) ըստ Դոստոևսկու և բազում այլ ֆիլմեր:

Վայդայի ֆիլմերը բազմիցս են առաջադրվել «Օսկարի» «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: 2000-ին նա արժանացավ «Օսկարի» նվաճումների և համաշխարհային կինոյի զարգացման մեջ ավանդի համար:

2016-ին ռեժիսորի վերջին աշխատանքը` «Հետկերպարներ» ֆիլմը, Լեհաստանի կողմից առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---