Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել![]() 10 հոկտեմբերի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-ին Երևանի Դավիթաշեն օդերևութաբանական կայանում գրանցվել է +30 աստիճան տաքություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ արդյունքում մոտ 2 աստիճանով գերազանցել է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանի արժեքը: Ավելի վաղ Սուրերնյանը հաղորդել էր, որ Երևանում ռեկորդային բարձր ջերմաստիճան կանխատեսվել էր հոկտեմբերի 5-ի համար.«Հոկտեմբերի 5-ին Երևանում կանխատեսել ենք +29 աստիճան, այդ օրվա ռեկորդային ջերմաստիճանը պատկանում է 1998 թ հոկտեմբերի 5-ին՝ +28,9, տեսնենք կգերազանցենք բացարձակ առավելագույն ջերմաստիճանը թե ոչ»,- գրել էր նա: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-14-ն էապես չի փոխվի, 15-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |