Պաշտպանության նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին ու ռազմական կցորդին![]() 10 հոկտեմբերի 2016 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանեշվիլիին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-վրացական բազմակողմ գործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |