«Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ![]() 10 հոկտեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Էյվա» արվեստների հիմնադրամը հոկտեմբերի 10-ին ներկայացրել է իր «Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը՝ ուղղված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարին: Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի ներկա տեմպով, ապա, ըստ կանխատեսումների, մինչև 2060-ը Հայաստանը կարող է կորցնել գրեթե 93.000 կին կամ ապագա մայր: Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060-ը կարող է հասնել մոտ 2000-ի: Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնությունը, բացասական ազդեցություն կունենա ընտանիք կազմելու հնրարավորության վրա և կարող է արտագաղթի հավելյալ խթան դառնալ: Արդյունքում, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով, ՀՀ բնակչությունը մինչև 2060-ը կարող է կրճատվել հավելյալ մոտ 80.000 քաղաքացիով: Շատերին հուզող այս թեման բարձրաձայվում է արվեստի լեզվով և յուրաքանչյուր ոք կարող է դրա տարածողը դառնալ: «Մեկ աղջնակի պատմություն» պատկերապատումը տարածվելու է անվճար Երևանի հանրային վայրերում։ Այն պատրաստվել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |