Մայրաքաղաքում բացվել է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը![]() 10 հոկտեմբերի 2016 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի բացման արարողությանը: Ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախմբի բացման պատիվը վերապահվել է լեգենդար ֆուտբոլիստներին, իսկ հաղթական գավաթի արձանի հանդիսավոր բացումն իրականացրել են Երևանի քաղաքապետն ու ՀԱՕԿ նախագահը: «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացված «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախմբի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը: 1973 թվականին Երևանի «Արարատը» Նիկիտա Սիմոնյանի ղեկավարության ներքո հաղթել էթ ԽՍՀՄ առաջնությունն ու նվաճել ԽՍՀՄ գավաթը: 1975-ին ակումբը հաղեց ԽՍՀՄ գավաթը: «Արարատ-73»-ի հաղթանակը թե ակումբի, թե հայկական ֆուտբոլի կարևորագույն նվաճումն է մինչև այսօր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |