«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ10 հոկտեմբերի 2016 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկ այլ հրամանագրով ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն Վարդան Հարությունյանը: Վարդան Հարությունյանը ծնվել է 1975 թ. հունվարի 1-ին: Նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեությունը սկսել է Աբովյանի թթխմորի գործարանում՝ որպես հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: Այնուհետև աշխատել է որպես «Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետ: 2000–2002 թթ. պաշտոնավարել է որպես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ, 2002–2009թթ.՝ Երևանի ԳԳՄ տնօրեն: 2009-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալն էր կոմերցիայի և արտաքին կապերի գծով, 2010-ից 2011-ը՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2011-ից արդեն «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |