Ստավրոպոլի երկրամասում ձերբակալվել են հայկական գերեզմանների պղծման համար կասկածվող անձինք

PanARMENIAN.Net - Ստավրոպոլի մարզի Գեորգիեւսկի շրջանի Կրասնոկումսկ գյուղում մայիսի լույս 21-ի գիշերը պղծվել են շուրջ 40 հայկական գերեզմաններ: Ինչպես հաղորդել են Ստավրոպոլի մարզի ներքին գործերի մամլո ծառայությունում գերեզմանները աղտոտվել են ներկով, շիրիմների վրա կեռախաչ է պատկերվել: Հանցագործությունն ունի ՌԴ ՔՕ 244 հոդվածի խախտումների նշաններ` զոհվածների մարմինների եւ նրանց շիրիմների պղծում: Այդ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է չորս մարդ: Գեորգիեւսկի 18-ամյա մի բնակիչ եւ նրա երեք հանցակիցները: Նրանց անձերը հաստատված են: Այժմ նրանք ցուցմունքներ են տալիս միլիցիային, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Սա առաջին նման հանցագործությունը չէ այդ երկրամասում: Շուրջ 50 գերեզմաններ, այդ թվում հայկական, վանդալները պղծել էին Գեորգիեւսկ քաղաքի մերձակա գերեզմանոցում 2005 թվականի դեկտեմբերի 17-ին: Եւս 14 հայկական գերեզմաններ տուժել են Շպակովի շրջանի Նադեժդա գյուղում 2005 թվականի դեկտեմբերի 6-ին: Այն ժամանակ հանցագործները թթվանյութ էին լցրել մարմարի քարերի վրա, կոտրել էին գերեզմանաքարերը եւ հանել էին զոհվածների լուսանկարների աչքերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---