Վերջին օրերին ընդամենը 4 սիրիահայ ընտանիք է եկել Հայաստան11 հոկտեմբերի 2016 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում պտտվում են լուրեր, թե ՀՀ է գալու 600 սիրիահայ, սակայն այս թիվը խեղաթյուրված է, քանի որ Սփյուռքի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, այս օրերին Հայաստան է եկել ընդամենը 4 ընտանիք: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Օքսվամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը՝ հավելելով, որ արդեն երկրորդ տարին է ներգրավված է սիրիահայերին օգնելու ծրագրի մեջ, գրում է Tert.am-ը: «Մենք հիմնականում լուծում ենք տան վարձին առնչվող հարցերը: Անապահով ընտանիքների բնակարանի վարձը վճարում ենք մասնակի, մոտավորապես երեք ամսվա կտրվածքով՝ 60-ից 80 հազար դրամի շրջանակներում: Լինում են դեպքեր երբ աջակցում ենք մինչև մեկ տարվա կտրվածքով»,- ասել է նա՝ հավելելով, թե ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո սիրիահայերը տեղեկանում են, թե իրենց խնդիրներով որ կազմակերպություններին կարող են դիմել: «Հայկական կարմիր խաչի ընկերության» լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ Հայաստան ժամանած բոլոր սիրիահայերը գրանցված են «Կարմիր խաչում», որոնց թիվը կազմում է մոտ 5 հազար: Ըստ նրա՝ հաշվի առնելով սիրիահայերի ցանկությունը, մտցվել է տնտեսական ինքնաբավության բաղադրիչը: «Այսինքն՝ սիրիահայերի համար ստեղծվում են պայմաններ, որ սկսեն իրենց սեփական բիզնեսը և որևէ մեկից կախված չլինեն: Նրանց տրամադրվում է նաև բիզնես-խորհրդատվություն»,- ասել է նա: «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանն էլ հայտնել է, որ սիրիահայերին աջակցելու համար իրենք գործակցում են մի շարք կազմակերպությունների հետ։ «Մեր նպատակն է մասնակի բնակվարձի հատուցումը։ Ծրագրում կա ձմեռնամուտի ապահովման բաղադրիչ և սոցիալ-հոգեբանական աջակցություն: Ունենք սոցիալական աշխատողներ, որոնք զբաղվում են այդ խնդրով»,- ասել է նա և հայտարարել, թե հարկավոր է համակարգված աշխատանք տանել, որովհետև սիրիահայերին աջակցելն այս պահին կարևորագույն խնդիր է: Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ: ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Աղազարյան. Բացառված է ՔՊ-ից իմփիչմենթին միացողներ լինեն Նա հավելել է, որ խմբակցությունը հիմա ավելի քան կուռ է և կանգնած է վարչապետի կողքին Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել |