ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-24-ին Բելգրադում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մշտական հանձնաժողովի նիստում ի թիվս այլ հարցերի կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի շրջաններում հակամարտությունների ընթացքում Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհայտ կորած անձանց վերաբերող եւ 2007 թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցները, որոնք կներկայացնի Լեո Պլատվոետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---