Արեւելագետ. Ֆրանսիան օգտագործում է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն որպես Թուրքիայի վրա ճնշելու միջոց

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական երկխոսությունը փակուղում է: Նման կարծիք է հայտնել երեքշաբթի օրը մամլո ասուլիսում Անուշ Հովհաննիսյանը: «Եթե մինչ այժմ ինչ-որ երկխոսություն եւ ժողովրդական դիվանագիտություն կար, ապա այժմ գործընթացը փակուղի է մտել: Թուրքիայում կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, որ երկխոսությունը դարձել է ավելի բարդ, եթե ոչ անհնարին»,-ասել է նա: Ա.Հովհաննիսյանը նշել է, որ Թուրքիայում հրատարկվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը բացասաբար անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Դինքը դեմ էր Թուրքիայի հանդեպ արտաքին ճնշմանը եւ գտնում էր, որ թուրք կառավարությունը կվախենա ոչ թե արտաքին ճնշումներից, այլ սեփկան ժողովրդի արթնացումից: Նա աշխատում էր այդ ուղղությամբ եւ ցանկանում էր հիմնադրել հայ-թուրքական հարաբերությունների կենտրոն, գտնելով, որ մենք պետք է ձգտենք ավելի շատ նմանություններ գտնել երկու ժողովրդների միջեւ եւ հիմք երկխոսության համար, այլ ոչ թե թշնամանք սերմանենք»,-ասել է թրքագետը: Այդ կապակցությամբ նա նշել է, որ Դինքի մահն անմիջապես կապված է Թուրքիայում ազգայնական տրամադրությունների աճի հետ:



Իր հերթին հայ արեւելագետ Արտակ Շաքարյանը հայտարարել է, որ Թուրքիայի ընթացքը դեպի Եվրոպա բխում է Հայաստանի շահերից: «Որքան արագ Թուրքիան ընթանա դեպի Եվրոպա, այնքան լավ Հայաստանի համար»,-ասել է նա, հավելելով, որ Հրանտ Դինքի սպանությունը եւ վերջին իրադարձություններն այդ երկրում ետ շպրտեցին Թուրքիային Եվրոպայից, ինչի մասին վկայում է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի վերջին հայտարարությունը:



Արտակ Շաքարյանն ընդգծել է, որ այդ գործընթացները բացասաբար անդրադարձան ապագա հայ-թուրքական հարաբերությունների վրա:



Բացի այդ, ապագա թուրքական խորհրդարանն, որն առավել ազգայնական կլինի եւ համեմատաբար ավելի մոտ Ադրբեջանին, կրկին փակուղի է տանում հայ-թուրքական հարաբերությունների որեւէ զարգացում:



Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման հնարավորությանը` Շաքարյանը նկատել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը պարզ է, նրանք օգտագործում են օրինագիծը որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց:



«Հիշենք նախորդ օրինագծի նախապատմությունը` մայիսին Ֆրանսիան ցույց տվեց, որ կարող է ընդունել օրինագիծը, վախեցնելով Թուրքիային, հետո հետաձգեց, եւ աշնանն ընդունեց, երբ ամենահարմար պահն էր, պետք էր ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ: Այժմ Ֆրանսիան նույնպես ցուցադրում է իր հնարավորությունները»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---