ՀԿԵ-ի գործունեությունը, ցուցանիշներն ու զարգացումը ներկայացվել են վարչապետին

ՀԿԵ-ի գործունեությունը, ցուցանիշներն ու զարգացումը ներկայացվել են վարչապետին

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Վարչապետը նշել է, որ իրականացվող ծրագրերը նպաստում են երկաթուղային փոխադրումների ոլորտի զարգացմանը և մատուցվող ծառայությունների դինամիկ աճ են արձանագրում: Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ստարկովը կառավարության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությունը, ընթացիկ աշխատանքները, ցուցանիշները և զարգացման ծրագրերը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածաշրջանային ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու կյանքի կոչումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում հաղորդակցության և զբոսաշրջության զարգացմանը: Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների ծավալի ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

2008-ի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի պռոլոնգացիայի իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008 թվականի հունիսի 1-ից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---