«Հիդրո Կորպորացիա»-ն արտոնություն է ստացել. Ավելի քան 4 մլրդ դրամի ներդրում կանի

«Հիդրո Կորպորացիա»-ն արտոնություն է ստացել. Ավելի քան 4 մլրդ դրամի ներդրում կանի

PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 13-ի որոշմամբ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Ներդրումների ծավալը կազմում է 4.150.000.000 ՀՀ դրամ, ծրագրի ընթացքում կստեղծվի 25 աշխատատեղ՝ 90.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---