Yerevan Jazz Fest-ը մեկնարկել է աշխարհահռչակ Դի Դի Բրիջուոթերի համերգով14 հոկտեմբերի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest 2016 փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 13-ին՝ աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջուոթերի համերգով: Yerevan Jazz Fest-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը: Երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնը 2016-ին նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին: Իր սերնդի լավագույն ջազ երգչուհիներից մեկը՝ Դի Դի Բրիջուոթերը, Գրեմիի եռակի դափնեկիր է, արժանացել է «Թոնիի»: Ամերիկացի երգչուհին որոշ ժամանակ բնակվել է Ֆրանսիայում, որտեղ էլ որ լիովին բացահայտվել է նրա տաղանդը և որպես երգչուհի, և՝ թատրոնի դերասանուհի: 1990-ին արժանացել է Սան-Ռեմո փառատոնի գլխավոր մրցանակին: Նաև նաև աշխատել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեռուստաշոույում:
Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնն անցկացվում է Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 13–16–ը։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ 2016-ի փառատոնն իր ծավալով, հնչեղությամբ և մասնակիցների քանակով կգերազանցի նախորդ տարվան և կնվիրվի Գրեմիի մրցանակակիր Ջորջ Ավագյանին, որը եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսերը: Այս տարի համերգներով հանդես կգան նաև աշխարհահռչակ երաժիշտներ Ջոս Սթոունը, Ալինա Ենգիբարյանն և այլոք: Հայազգի երաժիշտներից ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Ուսնունցի գլխավորությամբ և Արմեն Թութունջյանը (Չիկո)։ Բացի այդ հոկտեմբերի 14–ին նախատեսվում է կազմակերպել բացօթյա համերգ` հայ երաժիշտների մասնակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ջազ ասոցիացիան և Mezzo Production–ը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |