Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին Թուրքիայի դրոշն այրելու փաստով

PanARMENIAN.Net - Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած Հայոց ցեղասպանության 92--րդ տարելիցին նվիրված ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով: Թուրքական դրոշն այրողները օտարերկրյա պետության խորհրդանիշն անարգելու մեղադրանքով դատարանի առջեւ կկանգնեն` եթե առկա լուսանկարների եւ տեսանյութերի օգնությամբ ճշտվի նրանց անձը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել 1996 թվականին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---