Սերգեյ Մինասյան. ՌԴ-ից ՀՀ զինատեսակների նոր խմբաքանակ կմատակարարվի

Սերգեյ Մինասյան. ՌԴ-ից ՀՀ զինատեսակների նոր խմբաքանակ կմատակարարվի

PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում խորհրդի նիստի արդյունքներով Երևանի և Մոսկվայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան զինատեսակների նոր խմբաքանակ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հաստատելով այդ մասին շրջանառվող տեղեկությունները:

«Այո, նմանատիպ ինֆորմացիա կա: Բնականաբար այս պահին, քանի որ այդ գործարքը չի իրագործվել, չեմ ասի, թե կոնկրետ ինչ զինատեսակներ են Հայաստանին տրամադրվելու: Բայց այն հանգամանքը, որ առկա են այդ պայմանավորվածությունները, հիմք են տալիս ենթադրելու, որ բավականին կարճ ժամկետում մատակարարաումը կիրագործվի», -հավելել է Մինասյանը:

Panorama.am-ը հայտնում է, որ Մինասյանը հավելել է. «Այնպես, ինչպես նախորդ տարիներին Հայաստանի գլխավոր ռազմատեխնիկակակն գործընկերը կար և մնում է Ռուսաստանը, այնպես էլ այս դեպքում ու կշարունակվի այդ համագործակցությունը տեսանելի ապագայում»:

Հոկտեմբերի 14-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի սեղմ կազմով նիստը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Նիստը վարել է Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեղմ կազմով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Կարդացեք նաև՝ ՀՀ նախագահ. Հավաքական անվտանգության ռազմավարության ընդունումը վկայում է ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---