Անկարան ուզում է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում` մինչև 45 կմ խորությամբ

Անկարան ուզում է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում` մինչև 45 կմ խորությամբ

PanARMENIAN.Net - Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

«Եփրատի վահան» գործողության արդյունքում Թուրքիային սահմանակից Սիրիայի տարածքում ԻՊ գրոհայիններից ազատագրվել է 90 կմ երկարությամբ և 20 կմ խորությամբ հատվածը: Թուրքիայի ԶՈւ-ն մտադիր է էլ ավելի խորանալ` մինչև 45 կմ: Մենք անվտանգության գոտի կստեղծենք Սիրիայի հյուսիսում և այդպիսով կվերացնենք սպառնալիքը մեր տարածքին»,-մեջբերում է Իշիկին Anadolu գործակալությունը:

Ըստ նրա, այժմ ահաբեկիչներին այնքան էլ հեշտ չէ գնդակոծել Թուրքիան: Նա նշել է, որ «Եփրատի վահան» գործողությունը հաջող է ընթանում, ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի գրոհայինները մտել են Դաբիկ, որտեղ ականազերծման աշխատանքներ են տարվում:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---