Հայաստանում հայամետ իշխանություն կլինի, ցանկացած այլ իշխանություն մի վայրկյան անգամ չի դիմանա

PanARMENIAN.Net - «Մինչ Ռուսական կայսրության մաս կազմելը Արեւելյան Հայաստանն եղել է Պարսկաստանի կազմում: Ժամանակի առումով այդ շրջանը շատ ավելի տեւական է եղել, քան «ռուսական փուլը»: Եվ ի՞նչ է դրանից հետեւում, որ հայ-պարսկական կապերն երաշխավորում են այսօրվա Իրանին ինչ-որ հատուկ արտոնություններ Հայաստանի ներսում: Ուզում եմ հիշեցնել, որ 20 դարի սկզբում հայ հեղափոխականներն այնքան էլ լավ կարծիքի չէին Ռուսական կայսրության մասին այն բանից հետո, երբ կայսերական իշխանությունը ազգայնացրեց Հայ Առաքելական եկեղեցու գույքը: Դա դեռ մեղմ ասած: Իսկ այսօր Հայ հեղափոխական Դաշնակցությունը հայկական «իշխանության կուսակցության» սյուներից մեկն է եւ հավանություն է տալիս ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի գաղափարին»,-այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, 1980-ականների վերջում Հայաստանը ամենահետեւողական հակախորհրդային հանրապետություներից մեկն էր: «1991 թվականի մարտին Ադրբեջանի ղեկավարությունը կոչ էր անում քվեարկել «նորացված միության» օգտին, իսկ հայ ղեկավարներն արդեն նախապատրաստում էին հանրապետության քաղաքակիրթ դուրս բերումը ԽՍՀՄ կազմից: Այսօր Երեւանը ՀԱՊԿ եւ ԵվրԱսԷՍ-ի անդամ է եւ ձգտում է առավել սերտ ինտեգրմանը ԱՊՀ շրջանակներում: Այսպիսով, բոլոր նրանք, ով գրում է եւ ցուցադրում է Հայաստանի մասին, ինչպես նաեւ նախկին «անխախտ միության» այլ հանրապետությունների մասին, պետք է մի պարզ ճշմարտություն հասկանա: Հայաստանում չի լինի ամերիկամետ կամ ռուսամետ իշխանություն: Այնտեղ կլինի հայանպաստ իշխանություն: Եվ ցանկացած այլ իշխանություն Երեւանում մի վայրկյան անգամ չի դիմանա: Ցանկացած այլ իշխանություն կտապալվի գունավոր կամ սեւ-սպիտակ հեղափոխությամբ: Եվ ցանկացած իշխանություն կհամագործակցի Ռուսաստանի հետ այնքանով, որքանով դա բխում է իր շահերից: Խորհրդարանական ընտրությունները կամ նախագահական ընտրարշավը չեն փոխի այդ երկաթե կանոնը»,-ընդգծել է ռուս քաղաքագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---