Ռուսաստանցիների 15 տոկոսը կողմ է Ռուսաստանի եւ Հայաստանի միավորմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի քաղաքացիները չեն ցանկանում միավորվել այլ պետությունների հետ կազմելով միություններ կամ համագործակցություն, իսկ նվազագույնը կցանկանային միավորվել Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ: Այսպիսին են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները:



Ըստ հարցման, որ անց է կացվել ընթացիկ տարվա մայիսին, հարցման ենթարկված ռուսաստանցիների 36 տոկոսը կցանկանար ապրել միայն Ռուսաստանում, 18 տոկոսը կողմ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի միություններին, իսկ 17 տոկոսը հույսեր է փայփայում կրկին ապրել ԽՍՀՄ-ում: Մինչդեռ ԵՄ-ում ցանկանում են ապրել հարցվածների միայն 13 տոկոսը, այն դեպքում երբ ԱՊՀ-ում նվազագույն` 9 տոկոսը:



Ի պատասխան այն երկրների ցանկը նշելու խնդրանքին, որոնց հետ ՌԴ-ին հարկավոր է միավորվել, ռուսաստանցիների 42 տոկոսը նշել է Բելառուսը, 36-ը` Ուկրաինան, 30-ը` Ղազախստանը: Այլ երկրների եւ միավորումների ժողովրդականությունը զգալիորեն ավելի քիչ է: ԵՄ-ում ցանկանում է հայտնվել Ռուսաստանի բնակիչների միայն 17 տոկոսը, Հայաստանի հետ դեմ չէ միավորվել ռուսաստանցիների 15 տոկոսը, Մոլդովայի եւ Ուզբեկստանի հետ` 14-ական տոկոսը, Ադրբեջանի եւ Ղրղզստանի հետ` 13-ական տոկոսը, Տաջիկստանի հետ` 12 տոկոսը, Վրաստանի հետ` 11 տոկոսը, Թուրքիայի հետ միայն 4 տոկոսը, հայտնում է ՌԲԿ գործակալությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---