Եվրիմաժի ներկայացուցիչներն առաջին անգամ Հայաստան կայցելեն20 հոկտեմբերի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավերով նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով Երևան կժամանեն Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն: Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում: Աշխատանքային հանդիպման առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, հյուրերը կինոարտադրողներին կներկայացնեն Եվրիմաժի և այլ կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Բացի այդ, նրանք ոլորտի մասնագետներին կծանոթացնեն համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների աջակցության ծրագրերին, գրում է Kinoashkharh.am-ը։ Նոյեմբերի 2-ին արդեն տեղի կունենան գործնական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ, այդ թվում՝ կինոարտադրողների (պրոդյսերների, ռեժիսորների և կինոլորորտի այլ մասնագետների հետ): Հայ կինոգործիչները հնարավորություն կունենան փորձագետների հետ համատեղ քննարկելու այն կինոնախագծերը, որոնք հետագայում կներկայացվեն Եվրիմաժ հիմնադրամին՝ որոշակի ֆինանսվորում ստանալու նպատակով։ Այցն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանը 2016-ին միացավ Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են |