Վարչապետը՝ ԴԱՀԿ-ին. «Քաղաքացիները ծանուցում չեն ստանում, անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեք»20 հոկտեմբերի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել կառավարության անդամներին: Վարչապետը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը հանձնարարական է տվել՝ շեշտելով, որ տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ԴԱՀԿ գործունեությունից: Ըստ Կարապետյանի, հարցը, մասնավորապես առնչվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին․ «Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցում վարչական ակտի մասին, բայց նրա դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում: Հանձնարարում եմ արդարադատության նախարարին, առաջինը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթը հարուցվի միայն այն դեպքում, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: 2-րդ՝ եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են կատարման ակտեր ներկայացնում՝ չպահպանելով օրենսդրության պահանջները: 3-րդ՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման մասով՝ էլփոստի միջոցով, sms և այն»։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարական է տվել գյուղական բնակավայրերի տրանսպորտի խնդիրների ուղղությամբ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը: արչապետն անդրադառնալով լիցենզավորման խնդրին ասել է՝ «Լիցենզավորման մասին գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաները տրամադրելու հնարավորությունը և ներկայացնելու առաջարկություններ». մեջբերում է Aravot.am-ը: Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն էլ վարչապետը հանձնարարական է րվել՝ երեք շաբաթյա ժամկետում պետք է ներկայացվի ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն․ «Մասնավորապես, տրված թույլտվություններն ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվություններին համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերության օրենքով նախատեսված գործիքակազմը և մոտեցումները: Կարծում եմ՝ հանձնարարականի իմաստը պարզ է»: Վարչապետը հանձնարարականներ էր տվել նաև նախորդ նիստին, ուստի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է միասին առանձին քննարկել դրանց հանձնարարականների կատարման իրավիճակը, կարգապահությունը և կատարման բովանդակությունը: Կարդացեք նաև՝Գյուղական բնակավայրերում տրանսպորտի հիմնախնդիրները՝ Գործադիրի ուշադրության կենտրոնում Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |