Ֆինանսների նախարար. Կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում20 հոկտեմբերի 2016 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Արտաբյուջեները հաստատվում են և կառավարվում են այնպես, ինչպես բյուջետային գործընթացում այլ ծախսերը: Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկել` վերացնել պետական գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները: «Սովորաբար կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են գնումների գործընթացում: Այդ մասով մենք ունենք մշակած նոր օրենք, որն այդ ամբողջ գնումների գործընթացում կանոնակարգում կմտցնի, կբարձրացնի թափանցիկությունը, պատասխանատվությունը: Նույնը կտարածվի նաև արտաբյուջետային միջոցների վրա»,- ասել է նախարարը, մեջբերում է Aravot.am-ը: Մի քանի օր առաջ առաջին նախագահը խոսել էր Հայաստանում դեֆոլտի վտանգի մասին: «Հայաստանում դեֆոլտի վտանգ չկա»,-ասել է Արամյանը: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 17-ին, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ Հայաստանին դեֆոլտի վտանգ չի սպառնում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |