«Շիրակ» օդանավակայան բյուջետային ավիափոխադրողներ ներգրավելու շուրջ բանակցում են20 հոկտեմբերի 2016 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք այս պահին բանակցություններ ենք վարում բիզնես, էկոնոմ դասի չվերթներ առաջարկող ավիաընկերությունների հետ՝ այդ թռիչքները դեպի Գյումրի օդանավակայան ուղղելու նպատակով», - ասել է կարապետյանը: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 784.208 մարդ, ժամանել՝ 758.292 մարդ։ Այս տվյալներն է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 3.915 մարդ, ժամանել՝ 3.150 մարդ։Օդային ճանապարհով ՀՀ-ից մեկնողների և ՀՀ ժամանողների թվի տարբերությունը կազմում է 26.681 մարդ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |