Հալեպին մարդասիրական օգնության ավտոշարասյուն ստեղծելու Թուրքիայի առաջարկն ընդունվել է

Հալեպին մարդասիրական օգնության ավտոշարասյուն ստեղծելու Թուրքիայի առաջարկն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությունը համակարգող գրասենյակն աջակցում է Հալեպ քաղաքին օգնություն տրամադրելու նպատակով միջազգային մարդասիրական օգնության ավտոշարասյուն ստեղծելու Թուրքիայի առաջարկին: Այս մասին տեղեկացնում էգրասենյակի խոսնակ Ջենս Լաերկեն:

Այդ առաջարկն արել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սիրիական ճգնաժամի վերաբերյալ Լոզանում կայացած ժողովի ժամանակ:

Լաերկեն նշել է, որ Սիրիայում ընթացող բախումները խոչընդոտում են ՄԱԿ-ի կողմից Հալեպին տրամադրող օգնությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի նշյալ առաջարկը: Բայց և նկատել է տվել, որ ՄԱԿ-ը չի կարող օգնություն տրամադրել Հալեպին առանց համապատասխան անվտանգության երաշխիքների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---