ՄԻՊ-ը բերման ենթարկվողների իրավունքների հարցով դիմել է Սահմանադրական դատարան![]() 21 հոկտեմբերի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը բերման ենթարկված եւ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների ապահովման խնդիրը կարգավորելու հարցով դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ մատնանշելով հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ ի հայտ եկած խնդիրները: Այս մասին հոկտեմբերի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի Հանձնաժողովի կազմակերպած Երեւանյան միջազգային խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին հայտնել է օմբուդսմեն Արման Թաթոյանը: «Դիմումի մեջ անցնում է պահանջը, որ վարչական իրավախախտման համար բերման ենթարկված եւ վարչական ձերբակալման ենթարկված անձինք պետք է օգտվեն երաշխիքներից: Անձը պետք է համարվի ազատությունից զրկված, ուստի պետք է լիարժեք ապահովվի փաստաբանի, բժշկի իրավունքը, ազատազրկվելու պատճառների մասին տեղեկանալը: Դա պետք է հաշվի առնել հենց փողոցից, երբ մարդուն տանում են Ոստիկանության բաժին: Երբ Ոստիկանության մեքենայով քաղաքացուն տեղափոխում են բաժին, նա արդեն իսկ համարվում է ազատությունից զրկված»,-պարզաբանել է Թաթոյանը, մեջբերում է Aravot.am-ը: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում Սահմանադրական դատարանում տեղի կունենա համապատասխան նիստը, որտեղ նա անձամբ պաշտպանելու է իր դիմումը: Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |