Գնդապետ. Ապրիլյան մարտերում վնասված զրահատեխնիկայի 80%-ը նորոգվել է21 հոկտեմբերի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան մարտական գործողություններից մեկ-երկու շաբաթ անց վնասված զրահատեխնիկայի 80 տոկոսը նորոգվել է, վերադարձվել շարք: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը, հայտնում է Panorama.am-ը: Ըստ գնդապետի, հաջողվել է վերականգնել զրահատեխնիկան, թեև հակառակորդն առաջին անգամ կիրառել էր նորագույն սերնդի գերճշգրիտ սպառազինություն, խոցման միջոցներ, իսրայելական արտադրության «Spike» հակատանկային համալիրներ, որոնց առանձնահատկություններից մեկն այն է, որ խոցում է տանկը վերևի հատվածից, որտեղից թույլ է պաշտպանված: «Նույնիսկ ամենալավ արտադրության տանկը վերևի հատվածից հուսալի պաշտպանություն չունի: Ճիշտ է, տարբեր երկրներում կատարվում են մշակումներ ակտիվ պաշտպանություն համակարգերի ուղղությամբ, այդ թվում նաև Իսրայելում, Ռուսաստանում: Վերջին դեպքերի հետ կապված մենք էլ ենք սկսել նման աշխատանքներ, համագործակցում ենք Հայաստանի գիտական, արտադրական հիմնարկների հետ, որպեսզի դեռ նախնական էտապում տրվի այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացվի տեխնիկան»,- ասել է Զորայր Գաբրիելյանը: Նրա խոսքով, առհասարակ, վերջին տարիներին սկսվել են տանկերի արդիականացման աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ուժերի վրա, բայց, համագործակցելով նաև միջազգային այլ կազմակերպությունների հետ: Խոսելով զրահատանկային ծառայության անցած ուղու մասին, նա ասել է, որ մինչև 1994 թվականը զրահատանկային տեխնիկայի 70 տոկոսը հակառակորդի կողմից առգրավված տեխնիկան էր: «Անսարք էին, անհրաժեշտ էր կարճ ժամանակում վերականգնել և մտցնել շարք: Այդ ժամանակ ձևավորվեց զրահատանկային ծառայությունը, նորոգման ստորաբաժանումները, որոնք իրենց գործունեությունը ծավալում էին ոչ միայն թիկունքում, այլ նաև անմիջապես մարտի դաշտում»,- ասել է Զ.Գաբրիելյանը: Գնդապետ հիշել է, որ 1992-94 թթ. մարտական գործողությունների ամենադժվար շրջանում Մոնթե Մելքոնյանն ասում էր՝ «տվեք ինձ 30 տանկ և ես կգրավեմ Աղդամը»: «Հետագայում այդպես էլ եղավ, բայց ոչ թե 30, այլ ավելի քիչ քանակի տանկերով»,- հավելել է Գաբրիելյանը: Նա ընդգծել է, որ տանկային ստորաբաժանումների մարտունակությունը, անձնակազմերի ուսուցանումը, տանկատեխնիկական ապահովման հարցերը միշտ էլ գտնվել են հրամանատարության ուշադրության կենտրոնում: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |