Շարմազանով. ՀՀԿ նախագահը դեռ երկար ժամանակ կմնա Սերժ Սարգսյանը

Շարմազանով. ՀՀԿ նախագահը դեռ երկար ժամանակ կմնա Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ի երեկոյան տեղի ունեցած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել ու հաստատվել է կուսակցության հերթական համագումարի օրակարգը։ Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հաստատված օրակարգի համաձայն լինելու է ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն և ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, գրում է Panorama.am-ը։

ՀՀԿ-ի հերթական 16-րդ համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին։

Բացի այդ, օրակարգում է նաև ՀՀԿ նախագահի, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի ընդունում:

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք համագումարում բացի Սերժ Սարգսյանից կա՞ն այլ թեկնածուներ։

Ի պատասխան Շարմազանովը պատասխանել է, որ ՀՀԿ-ի նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծիք հայտնել, որ «դեռ երկար ժամանակ մեր կուսակցության նախագահը կլինի Սերժ Սարգսյանը»։

«Մինչև նոյեմբերի 26-ը մենք մեր համագումարի պատվիրականերին կբաժանենք սպասվող փոփոխություների նախագիծը»,- ասել է նա:

ՀՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵԺԿ-ի, «Եդինայա Ռոսիա»-ի, ինչպես նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության իրենց գործընկերներին համագումարին մասնակցելու հրավերներ են ուղարկվել:

Նա տեղեկացրել է նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում անդրադարձել են ՀԱՊԿ գագաթաժողովին, ԱԺ արտահերթ նիստերին և «խորհրդարանական մեծամասնության աշխատանքները գնահատվել են դրական»:

Ավելի վաղ Շարմազանովը չէր բացառել, որ նոյեմբերի 26-ին վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով կարող է անդամակցել ՀՀԿ-ին. «Կուսակցությունը կենդանի օրգանիզմ է և մշտապես լինում է և՛ արտահոսք, և՛ ներհոսք: Առաջին համագումարը չէ, երբ գործադիր մարմնում եղել են փոփոխություններ: Այդպես է եղել նախորդ երեք համագումարների ժամանակ, երբ ես, Տարոն Մարգարյանը, Սամվել Նիկոյանը և մի շարք այլ մեր գործընկերներ դարձան գործադիր մարմնի անդամ: Այդպես էր, որ Տիգրան Սարգսյանը դարձավ Հանրապետական և գործադիր մարմնի անդամ, այդպես էր, որ Վահրամ Բաղդասարյանը դարձավ գործադիր մարմնի անդամ: Ինչ վերաբերում է պարոն վարչապետին, նա, այո՛, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական թիմի լիարժեք անդամ է, բայց ինչ վերաբերում է կուսակցությանն անդամակցելուն կամ չանդամակցելուն, դա իր որոշելու հարցն է. Հանրապետական կուսակցությանը Կարեն Կարապետյանի անդամակցելու խնդիրը կորոշի Կարեն Կարապետյանը»

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---