Անկարան բողոքի հայտագիր է հղել ԱՄՆ-ին ամերիկյան կործանիչների կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ին հայտագիր է հանձնել ամերիկյան կործանիչների կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու հարցով: Բողոքի հայտագիրը հանձնվել է Անկարայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության պատասխանատու ներկայացուցչին, ով այսօր հրավիրվել էր Թուրքիայի արտգործնախարարություն: ԱԳՆ ներկայացուցիչ Լեւանտ Բիլմանը, չբացելով հայտագրի բովանդակությունը, նշել է, որ համապատասխան դիվանագիտական քայլեր են ձեռնարկվել, հաղորդում է ԱՊԱ-ն:



Մայիսի 24-ին ամերիկյան կործանիչներ F-16 ներխուժել են Թուրքիայի օդային տարածք Իրաքի կողմից: Թուրքիայի տարածքում 4-րոպեանոց թռիչքից հետո, ինքնաթիռները վերադարձել են Իրաք: Հաշվի առնելով, որ F-16 կործանիչները պատկանում են դաշնակցին, Թուրքիայի ՀՕՊ-ը կրակ չի բացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---