Էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ՝ Երևանի և Թբիլիսիի երաժիշտների մասնակցությամբ24 հոկտեմբերի 2016 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Music Collaboration Project նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ, որի նպատակն է զարգացնել ժամանակակից երաժշտությունը և երաժշտական նոր միտումները հասցնել ունկնդրին: Նախագծի առաջին համերգը, որին մասնակցում էին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը և TSU–ART խումբը, տեղի է ունեցել Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Համերգի ընթացքում ներկայացվել են TSU–ART (Tbilisi State University) էլեկտրոնային խմբի ստեղծագործությունները, որոնք նվագախմբի համար մշակել է կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանը (Գերմանիա): Նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա Երևանում: Համերգին կմասնակցեն Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների ուսանողական նվագախմբերը, «Անկախության սերունդ» համահայկական նվագախմբի երաժիշտները, ովքեր ԵՊԿ ուսանողներն են, ինչպես նաև TSU–ART խումբը: Դիրիժորը և կոմպոզիտորը Հովհաննես Համբարձումյանն է: Երևանյան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00 Կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1): Երեկոյի հովանավորներն ու աջակիցներն են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն, Վրաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը, Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան, DSLR Production-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |