Խոսնակ. Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնել ցանկացողներ, իզուր ժամանակ մի ծախսեք24 հոկտեմբերի 2016 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Տևական ժամանակ տարբեր շրջանակների կողմից հետևողականորեն ու շարունակաբար շրջանառության մեջ է գործարար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հավանականության մասին թեման, ֆեյսբուքյան էջում գրում է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Հոկտեմբերի 24-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք կոչ են արել Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն: «Խորհուրդ եմ տալիս արհեստական սոցիոլոգիական հարցումների կազմակերպման, փողոցներում մարդկանց հարցուփորձ անելու գործելաոճը դադարեցնել: Առանց այդ ամենի էլ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է և իր դիրքի և մարդկանց շրջանում վայելած հեղինակության մասին: Եվ եթե մենք չենք բարձրաձայնում, թե նմանատիպ բովանդակությամբ քանի հազար նամակ, հեռախոսազանգ կամ հանդիպման խնդրանք է ստանում պարոն Ծառուկյանը, ապա դա նշանակում է, որ այս պահին բացարձակապես չկա դրա անհրաժեշտությունը: Բազմիցս նշել եմ, սակայն ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել. Գագիկ Ծառուկյանը այս թեմային կանդրադառնա միմիայն այն ժամանակ, երբ ինքը անհրաժեշտ և նպատակահարմար կգտնի: Իսկ մինչև այդ արհեստականորեն ուղղորդվող նմանատիպ բոլոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զուր չվատնել իրենց ժամանակն ու ջանքերը, քանզի անկախ ձեր ցանկացած տեսակի շահագրգռվածությունից, սա ձեր որոշելիքը չէ», - մասնավորապես գրել է Տոնոյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |