Ղրղզստանի նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնաթողության մասին26 հոկտեմբերի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հոկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել կառավարության պաշտոնանկության մասին: Ըստ հրամանագրի, քանի որ կոալիցիոն սկզբունքով ձևավորված մեծամասնության կարգավիճակը խորհրդարանում` «Ժոգորկու Կենեշում» չի ապահովվել, կառավարությունը պաշտոնաթող է համարվում: Կառավարությունը ձևավորվել էր 2015-ի նոյեմբերի 2-ի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Ղրղզստան», «Oնուգու-Պրոգրես», «Աթա մեքեն» կուսակցությունների խորհրդարանական խմբակությունների կոալիցիայի հիման վրա: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչ կառավարության նոր կազմի անդամների նշանակումը: Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Ղրղզստանի իշխող կոալիցիան լուծարվեց հոկտեմբերի 24-ին, երբ Ղրղզստանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը հայտարարեց իշխող մեծամասնության կազմից դուրս գալու մասին: Որպես պատճառ նշվել են տարաձայնությունները սահմանադրական բարեփոխման անցկացման հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |