4 կին ու 23 երեխա ունեցող սիրիացի փախստականը Գերմանիայում 360.000 եվրո նպաստ է ստացել

4 կին ու 23 երեխա ունեցող սիրիացի փախստականը Գերմանիայում 360.000 եվրո նպաստ է ստացել

PanARMENIAN.Net - Գերմանիայում հաստատված սիրիացի փախստականը, որը ԵՄ է ժամանել 4 կնոջ հետ և 23 երեխա ունի, մեկ տարում ընդհանուր առմամբ ավելի քան 360.000 եվրո է ստացել տարբեր նպաստների տեսքով: Այդ մասին գրել է The Sun-ը Rhein-Zeitung-ի վրա հղումով:

Քանի որ բազմակնությունը Գերմանիայում օրինական չէ, փախստականների կենտրոնում Գազիա Ա-ին առաջարկվել է որպես «հիմնական» ընտրել կանանցից մեկին, իսկ մյուսները փաստաթղթերով ձևակերպվել են որպես «ընկերներ»:

Ինչպես հայտնում է The Sun-ը, Գազիան Գերմանիա է ժամանել 2015-ին և ոչ մի օր չի աշխատել: «Ըստ մեր կրոնի, ես պարտավոր եմ այցելել իմ բոլոր ընտանիքներին, ուստի ես գրեթե ամբողջ ժամանակը նրանց հետ եմ անցկացնում»,-ասել է նա` հավելելով, որ ուրախ կլիներ աշխատանքի տեղավորվել, հայտնում է Lenta.ru-ն:

Մինչ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկիզբը, նա ավտոտնակներ և ավտոմեքենաների վարձույթի ծառայություն է ունեցել: Իսլամի օրենքներով, տղամարդը կարող է մինչև 5 կին ունենալ այն պայմանով, որ կարող է ֆինանսապես ապահովել նրանց:

2015-ին Գերմանիա է ժամանել ավելի քան 1,1 մլն փախստական Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Աֆրիկայի երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---