Անկարայում հանրային հավաքների արգելք է սահմանվել27 հոկտեմբերի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Անկարայի իշխանությունները հանրային հավաքների արգելք են սահմանել մինչև նոյեմբերի ավարտը հնարավոր ահաբեկչական սպառնալիքի մասին տեղեկությունների պատճառով: «Նահանգապետությունը պատասխանատու է մայրաքաղաքում և նրա արվարձաններում անվտանգության ապահովման համար: Որոշումը կայացվել է «մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու» նպատակով` «արգելված ահաբեկչական կազմակերպությունների կողմից գործողություններ նախապատրաստելու վերաբերյալ տվյալների հիման վրա»,-ասվում է նահանգապետի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ արգելքը սահմանվել է հուլիսին երկրում ձեռնարկված պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակում: Անկարայի իշխանությունները չեն նշել, թե հատկապես որ կազմակերպությունների մասին է խոսքը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ահաբեկչական «Իսլամական պետությունը» գրոհ էր պատրաստում Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և Անկարայում Թուրքիայի առաջին խորհրդարանի շենքը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն: Դրանից հետո չեղարկվել էին հոկտեմբերի 29-ի միջոցառումները` նվիրված Հանրապետության օրվան, և նոյեմբերի 10 միջոցառումները, նվիրված Աթաթուրքի օրվան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |