Johnson & Johnson-ը $70 մլն կվճարի քաղցկեղով հիվանդացած կնոջը28 հոկտեմբերի 2016 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է կոսմետիկ և հիգիենիկ պարագաներ արտադրող Johnson & Johnson ընկերությանը $70 մլն վճարել կնոջը, որի մոտ կորպորացիայի արտադրանքից օգտվելու հետևանքով ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել: Ատենակալների ժյուրին հավանություն է տվել Կալիֆորնիայի բնակիչ Դեբորա Ջանեքինիին փոխհատուցում վճարելու վերաբերյալ հայցին, որի մոտ 2012-ին քաղցկեղ է ախտորոշվել, հայտնում է ՏԱՍՍ-ը Associated Press-ի վրա հղումով: Ըստ հայցվորի, հիվանդությունը զարգացել է կնոջ մոտ տևական ժամանակ կորպորացիայի արտադրած մանկական ցանափոշին օգտագործելու հետևանքով: Johnson & Johnson-ի ներկայացուցիչ Քերոլ Գուդրիչը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, քանի որ իրենք առաջնորդվում են գիտական հետազոտություններով, որոնց համաձայն Johnson's Baby Powder մանկական ցանափոշին անվտանգ է: Johnson & Johnson-ի դեմ հայց է ներկայացրել արդեն մոտ 2000 կին: Փետրվարին դատարանը պարտավորեցրել էր ընկերությանը $72 մլն տուգանք և փոխհատուցում վճարել Ալաբամայի բնակչուհի Ժակլին Ֆոքսի ընտանիքին, որը վախճանվել էր ձվարանների քաղցկեղից և 35 տարի շարունակ օգտվել է Johnson & Johnson-ի մանկական ցանափոշուց: Johnson & Johnson-ը հիմնվել է 1886-ին և կոսմետիկ ու սանիտարահիգիենիկ ապրանքների խոշորագույն արտադրողներից մեկն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |