Հարցում. Քլինթոնն առաջ է Թրամփից 6 տոկոսային կետով

Հարցում. Քլինթոնն առաջ է Թրամփից 6 տոկոսային կետով

PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջ է անցել իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփից 6 տոկոսային կետով: Այդ են վկայում նոր համազգային հարցման արդյունքները, որն անցկացվել է հոկտեմբերին 21-27-ը Ipsos սոցիոլոգիական կենտրոնի կողմից Reuters-ի հետ համատեղ:

Քլինթոնի օգտին նոյեմբերին կքվեարկի (կամ արդեն նախապես քվեարկել է) հարցման մասնակիցների 42 տոկոսը, իսկ Թրամփի օգտին` 36 տոկոսը, գրում է «Կոմերսանտը»:

Հոկտեմբերի կեսին խզումը նրանց միջև կազմում էր 4 տոկոսային կետ:

Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---