«Նկարում են հայ ճարտարապետները». «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նոր ցուցահանդես է բացվելու

«Նկարում են հայ ճարտարապետները». «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նոր ցուցահանդես է բացվելու

PanARMENIAN.Net - «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նոյեմբերի 2-ին բացվելու է «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես: Պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ ներկայացվելու են հայ ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները, որոնց մեծ մասը ցուցադրվում են առաջին անգամ, գրում է Panorama.am-ը:

Ներկայացվելու են ճարտարապետներ Արծվին Գրիգորյանի (1935-2012 թթ), Ջիմ Թորոսյանի (1926-2014 թթ), Օլեգ Վարդանյանի (1946-1997 թթ), Մարկ Գրիգորյանի (1900-1978 թթ), Արթուր Թարխանյանի (1932-2006 թթ), Վարուժան Սահակյանի (1925-1985 թթ), Գարրի Ռաշիդյանի (1933-2016 թթ), Կառլեն Անանյանի (1924-2011 թթ), Ստեփան Քյուրքչյանի (1929-2014 թթ), Օհան Բերբերյանի (1937-1998 թթ), Սաշուր Քալաշյան (1936 թ.) աշխատանքները:

Ընդհանուր առմամբ ներկայացված է լինելու 36 աշխատանք:

Մուրադյանն ասել է, որ աշխատանքները հավաքել է՝ գործակցելով ճարտարապետների ժառանգների հետ: Նրա խոսքով՝ կային մարդիկ, ովքեր հրաժարվել են ցուցադրությանը մասնակցելուց՝ ասելով, որ ցուցադրելու համար համապատասխան աշխատանք չունեն:

«Իմ պատկերասրահի նպատակն է լավ, լուրջ, պրոֆեսիոնալ նկարչություն ցույց տալը: Ճարտարապետները զբաղված մարդիկ էին, բայց նրանք հոգով, սրտով արվեստագետ էին, հիմիկվա անճոռնի շենքեր կառուցողներին նկատի չունեմ, և իրենց զգացմունքները երբեմն արտահայտում էին նկարելով: Ինձ համար կարևոր է անկեղծ մարդու զգացմունքները, իսկ նրանք և պրոֆեսիոնալ էին, և անկեղծ: Նրանք չէին նկարել ցուցադրվելու համար, այլ իրենց հոգու համար»,- ասել է պատկերասրահի տնօրենը՝ նշելով, որ մտադիր է կազմակերպել նաև երիտասարդ սերնդի ճարտարապետների գեղանկար աշխատանքների ցուցահանդես:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---