Աննա Ախմատովայի օրագիրը դարձել է Պետերբուրգի աճուրդի ամենաթանկ լոտը

Աննա Ախմատովայի օրագիրը դարձել է Պետերբուրգի աճուրդի ամենաթանկ լոտը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած աճուրդում 7 մլն ռուբլով վաճառվել է բանաստեղծուհի Աննա Ախմատովայի օրագիրը: Բանաստեղծուհու գրառումները դարձել են ամենաթանկ լոտը աճուրդի գոյության ամբողջ ընթացքում:

Ախմատովայի ձեռագրում գրառումներ կան Օսիպ Մանդելշտամի բնավորության և տաղանդի, Օլգա Բերգոլցի ելույթների և Ալեքսանդր Ֆադեևի ինքնասպանության մասին:

Բացի այդ, աճուրդի էր հանվել հրեա բանաստեղծների երկերի ժողովածուն Ախմատովայի թարգմանությամբ, որը վաճառվել է 2 մլն ռուբլով, հայտնում է Baltika.fm-ը:

Ախմատովայի ձեռագրերը հայտնվել են աճուրդում նրա մոսկվաբնակ ընկերների` Արդովների ընտանեկան գրադարանից: Բանաստեղծուհին հաճախ է հանգրվանել նրանց տանը Մեծ Օրդինկայում:

Թոփ լոտերից էր նաև Վլադիմիր Նաբոկովի առաջին գիրքը, որը հրատարակվել է 1916-ին Պետրոգրադում: Բանաստեղծությունների գրքի համար գնորդը վճարել է մոտ 600.000 ռուբլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---